Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Անուշավանի Մելքոնյանին հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին

06.02.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հողի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Արմեն Անուշավանի Մելքոնյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող, Սպիտակ համայնքի Առափնյա թաղամասում գտնվող 06-006-030-019 կադաստրային ծածկագրով 0,047 հա մակերեսով հողամասի 2008-ից 2018 թվականների հողի հարկը վճարելու պարտավորությունը, որը 2019 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմում է չորս հազար ութ հարյուր երեսուն ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հազար երկու հարյուր երեսունչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հազար հինգ հարյուր իննսունվեց ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Արմեն Անուշավանի Մելքոնյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հազար ութ հարյուր երեսուն ՀՀ դրամ հողի հարկ, որից ապառք՝ երեք հազար երկու հարյուր երեսունչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հազար հինգ հարյուր իննսունվեց ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին, սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Արմեն Անուշավանի Մելքոնյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` +(374)255-2-25-00

Էլ. փոստ`