Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 686՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 1/20 վարչական գործն ըստ Աշոտ Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանի դիմումի՝ Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարի 15.11.2017թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը, բնակելի նշանակության օժանդակ շինությունները և ավել օգտագործվող հողամասը Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Ռոզա Դանիելի Թունյանի և Գայանե Սերյոժայի Դավթյանի սեփականությունը համարելու մասին» թիվ 791 որոշումը չեղարկելու մասին, պարզեց որ
Աշոտ Կառլենի Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանը 2020 թվականի հունվարի 14-ին Էջմիածնի համայնքապետարան ներկայացված դիմումով խնդրել է չեղարկել Էջմիածնի քաղաքապետի 15.11.2017թ. թիվ 791 որոշումը, մասնավորապես հայտնել է, որ. «Էջմիածին քաղաքի Կամո փողոցի թիվ 4 տուն հասցեի 04-002-03903-0028 կադաստրային ծածկագրով, 740 քմ մակերեսով անշարժ գույքի սեփականատերերը հանդիսացել են Կառլեն Վահագնի Սարգսյանը և Անիչկա Վահագնի Սարգսյանը, որոնց անվամբ 06․02․2009թ․ կատարվել է իրավունքի գրանցում և տրվել է թիվ 2581892 վկայականը։
27․09․2018թ․ անշարժ գույքի նվիրատվության համաձայն` Կառլեն Վահագնի Սարգսյանը և Անիչկա Վահագնի Սարգսյանը նշված անշարժ գույքը նվիրել են Աշոտ Կառլենի Սարգսյանին։ Պայմանագրի համաձայն 03․10․2018թ․ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է իրավունքների պետական գրանցում և տրվել է թիվ 031020018-04-0033 վկայականը։ Քանի որ սեփականության վկայականի հետ հատակագիծ չի տրվում, Աշոտ Սարգսյանը չի տեղեկացել, որ իր հատակագծի հետ առկա խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես հողամասի վերջում գտնվող հարևան Կոտովսկի 25 հասցեի հողամասում գրանցվել է արդեն իսկ Աշոտ Սարգսյանի հողամասում սահմանազատված իր տիրապետության և օգտագործման տակ գտնվող գրանցված հողամասի մասը։
Էջմիածին համայնքի ղեկավարի 15.11.2017թ. թիվ 791 որոշման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.08.2017թ. 4781, 4782, 4783 վկայականների հիման վրա Կոտովսկի 25 հասցեի անշարժ գույքի հատակագծում ներառվել է Կամո 4 հասցեի հատակագծում առկա դեռևս 2009 թվականի պետական գրանցման նենթարկված հողամասի մասը։
Ներկայումս ցանկանալով շինարարական աշխատանքներ կատարել, դիմել է քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար, տեղեկացել են, որ Աշոտ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող նշված հասցեի հողամասի վերջում գտնվող ելուստային մասը գրանցվել է Կոտովսկի 25 հասցեի հատակագծում՝ որպես ընդհանուր օգտագործման հողամաս։
Կոտովսկի 25 հասցեի անշարժ գույքին, համաձայն 14.04.1988թ. տեխնիկական անձնագրի, հատկացված հողամասը 320 քմ մակերեսով է եղել, սակայն փաստացի օգտագործման տարածքը կազմել է 302 քմ։ Այնինչ 29.01.2018թ. Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի 1/8, Նորայր Վաղարշակի Ասատրյանի 1/8, Գայանե Սերյոժայի Դավթյանի 3/8, Ռոզա Դանիելի Թունյանի 3/8, անվամբ կատարված իրավունքի գրանցումը կատարվել է 368քմ մակերեսի նկատմամբ, որից ակնհայտ է, որ վեջիններիս հատակագծում առկա է այլ անձի պատկանող հողամաս։
Քանի որ տվյալ տարածքի նկատմամբ պետական գրանցման համար հիմք է հանդիսացել քաղաքապետի որոշումը, որտեղ նշվել է նաև, որ Կոտովսկի 25 հասցեի հողամասի օրինական մակերեսը կազմում է 320 քմ»։
Վերոնշյալ դիմումի կապակցությամբ 2020 թվականի հունվարի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ և 14.01.2020թ.-ին ներկայացված դիմումի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով 06.02.2020 թվականին հրավիրվել է և անցկացվել է վարչական լսում Սիլվա Գևորգյանի մասնակցությամբ, իսկ Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանը, Նորայր Վաղարշակի Ասատրյանը, Գայանե Սերյոժայի Դավթյանը և Ռոզա Դանիելի Թունյանը չեն ներկայացել լսմանը, իսկ նրանց կողմից ծանուցումները ստանալու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ: Նիստով Սիլվա Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել վարչական վարույթը հետաձգելու` գործով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, մասնավորապես` չափագրման եզրակացություն, մինջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ և այլ փաստաթղթեր:
Վարչական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2020 թվականի փետրավրի 20-ին:
20.02.2020թ. վարչական լսմանը ներկայացել է Սիլվա Գևորգյանը, իսկ գործով մյուս մասնակիցներ Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանը, Նորայր Վաղարշակի Ասատրյանը, Գայանե Սերյոժայի Դավթյանը և Ռոզա Դանիելի Թունյանը չեն ներկայացել: Վերջիններիս ծանուցումները առձեռն ստացվել են «Աննա Հարությունյան» ստորագրությամբ:
Աշոտ Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանի կողմից նիստով ներկայացվել էր միջնորդություն` դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին, ինչպես նաև վարչական վարույթը կասեցնելու մասին, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, սակայն նշված հիմքով, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է:
05.03.2020 թվականին հրավիրվել է վարչական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցումներն ուղարկվել են գործով մասնակիցներին: Վարչական լսմանը ներկայացել է Աշոտ Կառլենի Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանը և ներկայացրել է գործով լրացուցիչ փաստաթղթեր՝ մասնավորապես չափագրման եզրակացություն:
Քանի որ 05.03.2020 թվականին հրավիրված նիստին վարչական գործով մասնակիցներ` Ռոզա Դանիելի Թունյանի և Գայանե Սերյոժայի Դավթյանի կողմից ծանուցումները ստանալը հավաստող հետադարձ փոստային առաքանիները չեն ստացվել, հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը հետաձգել, իսկ 11.03.2020թ.-ին, հաշվի առնելով, որ Ռոզա Դանիելի Թունյանի և Գայանե Սերյոժայի Դավթյանի հետադարձ փոստային առաքանիները Էջմիածնի համայնքապետարան են ստացվել «բացակա» նշումով, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթով քննվում է վերջիններիս սեփականության իրավունքի դադարեցման հարցը, հանձնաժողովը որոշել է վարչական գործի վարույթը կասեցնել մինչև նույն օրենքի 49-րդ հոդվածի ժամկետը լրանալը:
Հիմք ընդունելով, որ 11.05.2020 թ.-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 60 օրյա ժամկետն ավարտվել է, 11.05.2020թ.-ին հանձնաժողովը որոշում է վարչական գործով նշանակել լսում 10.06.2020թ.-ին և բոլոր մասնակիցներին ուղարկել համապատասխան ծանուցումներ:
Նշանակված նիստին ներկայացել է Աշոտ Կառլենի Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանը, իսկ գործով մյուս մասնակիցներ Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Գայանե Սերյոժայի Դավթյանի և Ռոզա Դանիելի Թունյանի փոտային առաքնաիները ետ են վերադարձվել Էջմիածնի համայնքապետարան` «չպահանջված» նշումով, իսկ գործով մասնակիցների բնակության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ Էջմիածնի համայնքապետարանում առկա չեն: Նշված հանգամանքի վերաբերյալ Սիլվա Գևորգյանը լսման ընթացքում խնդրել է 10 օրյա ժամկետ` մասնակիցների հասցեի կամ բնակության վայրի մասին տեղեկություն հայտնելու համար:
01.07.2020թ.-ին Սիլվա Գևորգյանը Էջմիածնի համայնքապետարան դիմում է ներկայացրել, համաձայն որի սույն վարչական գործով մասնակիցներ Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Գայանե Սերյոժայի Դավթյանի և Ռոզա Դանիելի Թունյանի գտնվելու կամ բնակվելու վայրի մասին տեղեկությունների չի կարողացել ճշտել, ինչպես նաև հայտնել է, որ վերջիններս գտնվում են ՌԴ-ում:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
1. Հանձնաժողովի 06.02.2020թ. թիվ 1/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
2. Հանձնաժողովի նախագահի` 01.02.2020թ.-ի Նորայր Ասատրյանին հասցեագրված թիվ 212, Գայանե Դավթյանին` թիվ 213, Ռոզա Հովհաննիսյանին` թիվ 214 և Ռոզա Թունյանին` թիվ 215 ծանուցագրերը:
3. Հանձնաժողովի 20.02.2020թ. թիվ 1/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 2 արձանագրությունը:
4. Հանձնաժողովի նախագահի` 10.02.2020թ.-ի Նորայր Ասատրյանին հասցեագրված թիվ 323, Գայանե Դավթյանին` թիվ 324, Ռոզա Հովհաննիսյանին` թիվ 325 և Ռոզա Թունյանին` թիվ 326 ծանուցագրերը «Աննա Հարությունյան» մակագրությամբ առձեռն ստանալու վերաբերյալ փաստաթղթերը:
5. Հանձնաժողովի 05.03.2020թ. թիվ 1/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 3 արձանագրությունը:
6. Էջմիածնի համայնքապետարանի կողմից 10.03.2020թ. ստացված Գայանե Դավթյանի AG020486153AM և Ռոզա Թունյանի AG020497023AM հետադարձ փոստային անդորրագրերը «բացակա» նշումով:
7. Թիվ 1/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ հանձնաժողովի 11.03.2020թ. թիվ 4 և 11.05.2020թ. թիվ 5 արձանագրությունները:
8. Հանձնաժողովի 10.06.2020թ. թիվ 1/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 6 արձանագրությունը:
9. Էջմիածնի համայնքապետարանի կողմից 08.06.2020թ. ստացված Գայանե Դավթյանի AG022561064AM, Նորայր Ասատրյանի AG022550336AM, Ռոզա Հովհաննիսյանի AG022561047AM և Ռոզա Թունյանի AG022561055AM հետադարձ փոստային անդորրագրերը «չպահանջված» նշումով:
10. Աշոտ Կառլենի Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանի միջնորդությունը` դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին:
11. Էջմիածնի համայնքապետի 2017 թվականի նոյեմբերի 15 թիվ 791 որոշումը։
12.ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից 12.12.2019թ. տրված տեղեկանքը՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ։
13. Աշոտ Կառլենի Սարգսյանի ք. Էջմիածին, Կամոյի թող., թիվ 4 բնակելի տան նկատմամբ թիվ 03102018-04-0033 սեփականության իրավունքի վկայականը:
14. Էջմիածին քաղաք, Կամոյի փող., թիվ 4 հասցեի 03.04.1986թ.-ի անհատական տան տեխնիկական պասպորտը:
15. Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Ռոզա Դանիելի Թունյանի և Գայանե Սերյոժայի Դավթյանի անվամբ տրված ք. Էջմիածին, Կատովսկու փող., թիվ 25 բնակելի տան թիվ 29012018-04-0039 սեփականության իրավունքի վկայականը:
16. Էջմիածին քաղաք, Կատովսկու փող., թիվ 25 հասցեի 14.04.1988թ.-ի անհատական տան տեխնիկական պասպորտը:
17. ք. Էջմիածին Կամոյի փող. թիվ 4 և Կատովսկու փող., թիվ 25 բնակելի տների միջև ընկած տարածքի գլխավոր հատակագիծը, տեղանքի լուսանկարներ և տեղազննության ակտը:
18. Մասնագիտական որակավորում ստացած չափագրող Ա/Ձ «Ավագ Ավագյան Գագիկի» եզրակացությունը և հողամասի հատակագիծը:
19. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի մասնագիտական եզրակացությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված եմ համարում հետևյալը.
Աշոտ Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանի կողմից 14.01.2020թ. ներկայացված դիմումում ներկայացված պահանջը վերաբերում է Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Գայանե Սերյոժայի Դավթյանի և Ռոզա Դանիելի Թունյանի սեփականության իրավունքի դադարեցմանը, իսկ այդ կապակցությամբ, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է ապահովել վերջիններիս լսված լինելու իրավունքը` դիմումում նշված հարցերի վերաբերյալ դիրքորոշում և/կամ առարկություններ ներկայացնելու համար: Հաշվի առնելով, որ թիվ 1/20 վարչական գործի վերաբերյալ վարչական մարմինը չի կարողացել ապահովել մասնակիցների պատշաճ ծանուցումը` վարույթը կասեցվել է 60 օրյա ժամկետով, որպեսզի պարզվի նրանց բնակվելու կամ գտնվելու վայրը: Սահմանված ժամկետն ավարտվելուց հետո նշված վարչական գործով նշանակվել է վարչական նիստ, որի վայրի և ժամանակի մասին ծանուցումներն ուղարկվել են, սակայն, կրկին գործով մասնակիցներ` Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Գայանե Սերյոժայի Դավթյանի և Ռոզա Դանիելի Թունյանի պատշաճ ծանուցումն ապահովել հնարավոր չի եղել: Լսման ընթացքում Սիլվա Գևորգյանը 10 օրյա ժամկետում առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ մասնակիցների գտնվելու կամ բնակվելու վայրի վերաբերյալ, սակայն վերջինս չի կարողացել որևէ տեղեկություն հայտնել, միայն նշել է, որ նրանք գտնվում են ՌԴ-ում:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարչական ակտի հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի ե1) ենթակետի համաձայն` դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ 14.01.2020թ. դիմումով ներկայացված պահանջը վերաբերում է Ռոզա Մովսեսի Հովհաննիսյանի, Նորայր Վաղարշակի Ասատրյանի, Գայանե Սերյոժայի Դավթյանի և Ռոզա Դանիելի Թունյանի սեփականության իրավունքի դադարեցմանը, իսկ վարչական վարույթի ընթացքում չի պարզվել նրանց գտնվելու վայրը, ինչի հետևանքով վերջիններս զրկված են իրենց լսված լինելու իրավունքից, ինչպես նաև ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 49-րդ հոդվածի և 50-րդ հոդվածի 1-ին կետի ե1) ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 Աշոտ Կառլենի Սարգսյանի ներկայացուցիչ Սիլվա Գևորգյանի դիմումի հիման 14.01.2020թ. հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`