Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի (ծածկագիր 3.2-2) մասնագետի համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար:

06.08.2020

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի Համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի (ծածկագիր 3.2-2) մասնագետի համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝ գրավոր դիմում (հանձնաժողովի անունով), մեկ լուսանկար (3x4սմ), անձնագրի պատճեն, արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկ, հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող պայմանների համապատասխանության մասին, քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները հաստատող փաստաթղթեր:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, Հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Դիմումները ընդունվում են Ակունքի համայնքապետարանում, երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09:00 – 18:00 մինչև ս/թ. օգոստոսի 21-ը:
Մրցույթը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 08-ին, ժամը 11:00, Ակունքի համայնքապետարանում:

Ակունքի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ գ.Ակւնք

Հեռ..` 094445030

Վեբ կայք` Akunq.am

Էլ. փոստ`