Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԱՐԳԻՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Արագածավանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ

04 սեպտեմբերի 2020 թվականի N 100
ՍԱՐԳԻՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Արագածավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Սարգիս Սերյոժայի Դանիելյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի օգոստոսի 28-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Արագածավան համայնքի ղեկավարի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների ՀՀ Արագածոտն մարզի Արագածավան համայնքի թվով 3 հողակտորներ հանդիսանում են քաղաքացի Սարգիս Սերյոժայի Դանիելյանի սեփականությունը, ինչը, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 132703 / մեկ հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր երեք / ՀՀ դրամ:
2020 թվականի օգոստոսի 28-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Արագածավանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Սարգիս Սերյոժայի Դանիելյանը /փոստ.անդորագիր RG018416803AM, 03.09.2020թ/: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Սարգիս Սերյոժայի Դանիելյանի բացակայությամբ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.015 տոկոսի չափով:
Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….<<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ
1.Քաղաքացի Սարգիս Սերյոժայի Դանիելյանից հօգուտ Արագածավան համայնքի բյուջե 132703 / մեկ հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր երեք / ՀՀ դրամ հողի հարկի գումար:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արագածավան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արագածավան համայնքի ղեկավարը:


ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա․ ՊԱՊԻԿՅԱՆ

Հասցե` ՀՀ արագածոտնի մարզ, գ․Արագածավան

Հեռ..` 0930108888

Էլ. փոստ`