Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 18.08.2020-Ի «ԳԵՎՈՐԳ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N736-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

08.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Գևորգ Բադալյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 29-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող անշարժ գույքը՝ Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրում հաշվառված OPEL VECTRA 2.5 մակնիշի, 34FS194 հերթական համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է քաղաքացի Գևորգ Բադալյանի սեփականությունը,որը « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Նշված գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 220.791 ( երկու հարյուր քսան հազար յոթ հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ,ինչը 2015-2020թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Գևորգ Բադալյանի նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 47.564 (քառասունյոթ հազար հինգ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամի չափով:

2020 թվականի հուլիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Գևորգ Բադալյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 10.08.2020) :

Գևորգ Բադալյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝



1. Քաղաքացի Գևորգ Բադալյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 220.791 ( երկու հարյուր քսան հազար յոթ հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ, որպես Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրում հաշվառված OPEL VECTRA 2.5 մակնիշի, 34FS194 հերթական համարանիշի ավտոմեքենայի համար վճարման ենթակա գույքահարկի գումար,որից 47.564 (քառասունյոթ հազար հինգ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամի՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ.

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ, ք. Տաշիր,Վ. սարգսյան 94

Հեռ..` 0254221-68

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`