Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակի ՎՐՈՒՅՐ ՎՐԵԺԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.10.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մաս

ՎՐՈՒՅՐ ՎՐԵԺԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Գույքահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Վրույր Վրեժի Աբրահամյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «JAGUARS TYPE V6» մակնիշի փոխադրամիջոցի (պետհամարանիշ՝ 34TU931) 2014-ից 2019 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2020 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ կազմում է վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր չորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր ութսունվեց հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` երկու հարյուր հինգ հազար վեց հարյուր չորս ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Վրույր Վրեժի Աբրահամյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր չորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր ութսունվեց հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` երկու հարյուր հինգ հազար վեց հարյուր չորս ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին, սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Վրույր Վրեժի Աբրահամյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` +374 (0255) 2-25-00

Էլ. փոստ`