Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Այրըն Մայնինգ ՍԻ Էյ» ՍՊԸ-ին հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին

15.10.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մարգահովիտի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան՝
«ԱՅՐԸՆ ՄԱՅՆԻՆԳ ՍԻ ԷՅ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Էդուարդ Մելիքյանի հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020թ. հոկտեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետի հիմքով ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Մարգահովիտ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից տրված տվյալների Մարգահովիտ համայնքում 06-070-0505-0001, 06-070-0506-000, 06-070-0507-0001 …. հասցեների ընդհանուր 1103.7 հա մակերեսով հողամասերը հանդիսանում են «ԱՅՐԸՆ ՄԱՅՆԻՆԳ ՍԻ ԷՅ» ՍՊԸ -ի, ի դեմս տնօրեն Էդուարդ Մելիքյանի սեփականությունը, ինչը «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 8.790966 /ութ միլիոն յոթ հարյուր ինսուն հազար ինն հարյուր վաթսունվեց / դրամ ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 4.057.371 /չորս միլիոն հիսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամի չափով:
2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետի հիմքով ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ 2020թ. հոկտեմբերի 9-ին ժամը 1500 –ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել «ԱՅՐԸՆ ՄԱՅՆԻՆԳ ՍԻ ԷՅ» ՍՊԸ- ի տնօրեն Էդուարդ Մելիքյանը /փոստային անդորրագիր 30.09.2020թ. RR 284639498AM, ծանուցագրի ստացման անդորրագիր 07.0.2020թ./ պատճեները կցվում են: (Վարչական վարույթի լսումները իրականացվել են քաղաքացի «ԱՅՐԸՆ ՄԱՅՆԻՆԳ ՍԻ ԷՅ» ՍՊԸ -ի, ի դեմս տնօրեն Էդուարդ Մելիքյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ն հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը կայացնում է որոշում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60 -րդ հոդվածներով
ՈՐՈՇԵՑԻ
1. «ԱՅՐԸՆ ՄԱՅՆԻՆԳ ՍԻ ԷՅ» ՍՊԸ -ի տնօրեն Էդուարդ Մելիքյանից Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բյուջե գանձել 12.848.337 /տասներկու միլիոն ութ հարյուր քառասունութ հազար երեք հարյուր երեսունյոթ/ դրամ, որից 8.790.966 /ութ միլիոն յոթ հարյուր ինսուն հազար ինն հարյուր վաթսունվեց / դրամ ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 4.057.371 /չորս միլիոն հիսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամի, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մարգահովիտ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավարը:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ․ Մարգահովիտ 2 փողոց 23

Հեռ..` +37493968825

Վեբ կայք` www.margahovit.am

Էլ. փոստ`