Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի կազմակեպիչը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարան:
Աճուրդի անցկացման օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00-ին:
Երկրորդ աճուրդի (կրկնաաճուրդի) անցկացման օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 14:00-ին:
Աճուրդի և կրկնաճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի շենք (հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան 2):
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ը ժամը՝ 18:00:
Երկրորդ աճուրդի (կրկնաաճուրդի) մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը՝ 18:00:
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Աճուրդով օտարվող հողամասերի տվյալները, մեկնարկային գինն ու պայմանները․ Հողամասի գտնվելու վայրը, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, համայնք Անի, գյուղ Լուսաղբյուր, հողամաս, հողամասի ծածկագիրը(08-049-0226-0030), իրավունքների պետական գրանցման վկայական N 08092020-08-0025, հողամասի մակերեսը՝ 2,158137 հա, արոտ, 4-րդ կարգ, անջրդի։ Տվյալ հողամասի մեկ հեկտարի կադաստրային արժեքը՝ 267500 դրամ, հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` կադաստրային արժեքի նկատմամբ՝ 100%, տվյալ հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 577302 դրամ, գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%, աճուրդի և կրկնաաճուրդի նախավճարի չափը՝
մեկնարկային գնի նկատմամբ 5%։

Հասցե` Ք.Մարալիկ Մադաթյան 2

Հեռ..` 0242-2-16-58

Էլ. փոստ`