Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԲԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻԱՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԿԱՐԲԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 94-րդ հոդված «Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովը ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հողամասի վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա 2021թ հունվարի 12-ին սկիզբը 14:00-ին, Կարբիի համայնքապետարանի շենքում /հասցե՝ գ. Կարբի 3-րդ փողոց թիվ 1 վարչական շենք /: Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման է տրամադրվում Կարբի համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասերը.
1.լոտ -1 /ծածկագիր 02-058-0524-0002/ 0.2218 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի հնդավոր: Մեկնարկային գինը՝ տարեկան վարձավճարը սահմանել 10,000(Տաս հազար) դրամ:
2.լոտ -2 /ծածկագիր 02-058-0548-0002/ 0.2695 հա գյուղատնտեսական նշանակության հնդավոր: Մեկնարկային գինը՝ տարեկան վարձավճարը սահմանել 24,000(Քսանչորս հազար) դրամ:
Մրցույթային ամեն քայլը պետք է պակաս չլինի մեկնարկային գնի 5 տոկոսից
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` ա/ հայտ՝ սահմանված կարգով), բ/ մասնակցության վճար 10000 /տաս հազար/ դրամի մուծման անդորրագիր գ/ ֆիզիկական անձանց անձնագրի պատճեները, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները իսկ մրցույթի անցկացման օրը մրցույթի նախավճար 1 տարվա վարձավճարի չափով:
Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս հաշվի են առնվում առաջարկվող վարձավճարի չափը, հողի արդյունավետ օգտագործման և բարելավման առաջարկվող միջոցառումները, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է որոշում և կնքվում հողամասի վարձակալության պայմանագիր: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9:00-18:00:
Հեռ. 093 44-44-10 ,էլ. փոստ karbi-karbi@mail.ru:
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի 3-րդ փողոց թիվ 1 շենք

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի 3-րդ փողոց թիվ 1 շենք

Հեռ..` 093 44-44-10

Էլ. փոստ`