Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծովագյուղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

25.01.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Ծովագյուղի համայնքապետարան
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Ծովագյուղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի
առաջին կարգի մասնագետ
/ Ծածկագիր` 3.2-1/

Առաջին կարգի մասնագետը`
ա) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների, մուտքագրումը, դրանց գրանցման շարժը (դինամիկան).
բ) կատարում է ՏԻՄ-ին և ենթակա կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հետ կապված հաշվետվությունների հավաքումը, ստուգում և ամփոփում է տեղեկատվությունները և դրանք հանձնում է իր ղեկավարին.
գ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է հաշվետվություններ, ստուգում և ամփոփում է վճարները, վարում է դրանց գրանցումը,
Պատասխանատու է վերադաս կազմակերպություններից ստացված մեթոդական ցուցումների կատարման և ուղարկվող համապատասխան հաշվետվությունների հավաստիության համար:
ե) ուսումնասիրում է ՏԻՄ բյուջեի հաշվապահական հաշվառման և գանձապետական համակարգի հետ կապված նորմատիվ ակտերի փոփոխությունները, իր իրավասությանը վերապահված լիազորությունները անթերի կատարելու համար:
զ) նախապատրաստում է աշխատակազմի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր:
է) ըստ անհրաժեշտության իր անմիջական ղեկավարին ներկայացնում է զեկուցագրեր իր կողմից սպասարկվող բնագավառում տիրող իրավիճակների մասին.
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

Առաջին կարգի մասնագետը`
ա) պետք է ունենա միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
ե) տիրապետում է որևէ օտար լեզվի (կարդում և կարող է բացատրվել)

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մաuին, որ ինքը չի տառապում Հայաuտանի Հանրապետության կառավարության 15 փետրվարի 2019 թվականի N 98-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող oտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) oրենքի 12 հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական uեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենները կամ համապատաuխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, համայնքապետարանում /գ. Ծովագյուղ 24 փող., 6 նրբ., 78 շենք/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 08.02.2021թ.:

Մրցույթը կկայանա 23.02.2021թ.-ին Ծովագյուղի համայնքապետարանի շենքում:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ /գ. Ծովագյուղ 24 փող., 6նրբ. 78 շենք, հեռ. 098-03-33-58/ և ք. Գավառ, մարզպետարան /Գրիգոր Լուսավորչի 36/:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ 24 փող., 6 նրբ., 78 շենք

Հեռ..` +374 98 03 33 58

Էլ. փոստ`