Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Արտաշարի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.2-1) և աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-1) թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

25.01.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի մարզի Արտաշարի Համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

 

1.ՀՀ Արմավիրի մարզի Արտաշարի համայնքապետարանի  աշխատակազմի  քարտուղար (Ծածկագիր 1.2-1)

ա)ենթակա և հաշվետու է համայնքի ղեկավարին.

բ)կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը, արխիվային գործը և աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.

գ)իրականացնում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և ապահովում է նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

դ)կազմակերպում  և ապահովում է համայնքի ղեկավարի, աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

ե)կազմակերպում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

զ)կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունն ու հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների,դիմումների և բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

է)վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի կարգապահական ներքին կանոնների նկատմամբ.

ը)օրենքով սահմանված դեպքում և կարգով մասնակցում է զորակոչի, վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.

թ)լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.

ժ)օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը.

   Աշխատակազմի քարտուղարն ունի պաշտոնի անձնագրով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա)բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխան պետական ծառայության պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն 5 տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին 4 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 8 տարվա ընթացքում համայնքի ավագանու աշխատանքային գործունեության առնվազն 3 տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

բ)ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

գ) անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն,

դ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

      Մրցույթը  կկայանա  2021  թվականի  մարտի 09-ին, ժամը  1100-ին`                   Արտաշարի  համայնքապետարանի  շենքում:

      Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  2021  թվականի  փետրվարի 23-ի ժամը 1800

2. ՀՀ Արմավիրի մարզի Արտաշարի համայնքապետարանի  աշխատակազմի  գլխավոր մասնագետ  (Ծածկագիր 2.3-1)

ա)կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով.

բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ)հետևում է քարտուղարի հանձնարարականների՝ համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցում է քարտուղարին.

դ)իր լիազորությունների սահմաններում անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում քարտուղարի մոտ ընդունելության համար.

զ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմում է համայնքի բյուջեի նախագիծը.

է)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման վարման, վճարման, փաստաթղթերի կազմման, ներկայացման աշխատանքները.

ը)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է համայնքի բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) բարձրագույն կրթություն,համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա  ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք            տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընտանեկան օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>,   <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Եկամտային հարկի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

գ անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն.

դ) համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը  կկայանա  2021  թվականի  մարտի 09-ին, ժամը   1230-ին`  Արտաշարի                  համայնքապետարանի  շենքում:

Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  2021թվականի  փետրվարի 23 -ը: ժամը 1800

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Արտաշար, 3 փ. 3 փկղ. 2 շենք

Հեռ..` +374 0237 093799736