Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի / ծածկագիր 3.2-1/ համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

06.05.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Ծիածանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
1.ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ / ծածկագիր 3.2-1/;
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է
ա/ հաշվից դրամական միջոցների մուտքագրման, դուրս գրման, այդ թվում աշխատավարձի վճարման գործառույթները
բ/ օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքները
գ/ իրականացնում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարձավճարների գանձման աշխատանքները
դ/ օրենքով սահմանված կարգով իրականացնում է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարման համար վարձավճարների գանձման աշխատանքները:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ;
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- միջնակարգ կրթություն
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, << Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի >>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> <<Հողային օրենսգրքի>>, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, << Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացության, ինչպես նաև տրամաբանելու, իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2021 թվա-կանի հունիսի 7-ին, ժամը 12:00-ին Ծիածանի համայնքապետարանի շենքում;
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի համայնքապետարան կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայաց-նելիս/
-Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի, վկայականի, աշխատանքային գրքույկի պատճեները բնօրինակի հետ միասին;
- Արական սեռի անձինք զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող վկայականի պատճենը իսկականի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք;
-Մեկ լուսանկար 3;4 չափի
- Անձնագրի պատճենը
ՀՀ քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթղթերը;

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի մայիսի 23 –ը, ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզ Ծիածան համայնքապետարան 1 փողոց թիվ 48 հասցեով, հեռ./098/ 00 77 37/ և Արմավիրի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հասցեն ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ. /0237/ 2-07-70, 2-76-49


ԾԻԱԾԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ Ծիածան

Հեռ..` /094/ 01 77 45, /098/ 00 77 37

Էլ. փոստ`