Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարում` բաց դասական աճուրդի միջոցով

11.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Դալարի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարում` բաց դասական աճուրդի միջոցով
11.10.2021թ.
Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Դալարի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված
2021թ. նոյեմբերի 12-ին ժամը 11:00 ՀՀ Արարատի մարզի Դալարի համայնքապետարանում Կոմիտասի փողոց թիվ 58 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարում` բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում Դալար համայնքի Հ. Մանուկյան փողոց 16/3 հասցեում գտնվող անշարժ գույքը` հողամասի չափը` 0.01836հա, նպատակային նշանակությունը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կոմունալ ենթակառուցվածքների, ծածկագիր` 03-032-0026-0072, անշարժ գույքի մեկնարկային գին է սահմանվել հողամասի կադաստրային արժեքի 110%-ի չափով` 246600/երկու հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Նախավճարը` մեկնարկային գնի 50 %-ի չափով: Յուրաքանչյուր քայլը սահմանված է մեկնարկային գնի 5%-ի չափով: Մասնակցության վճարը` 1000 ՀՀ դրամ է:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև սույն թվականի նոյեմբերի 9-ը: Փաստաթղթերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր:
Աճուրդը անցկացվելու է Արարատի մարզի Դալարի համայնքապետարանում ժամը 11:00-ին:Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Դալարի համայնքապետարան ՀՀ Արարատի մարզ գ. Դալար Կոմիտասի փ. 58 հասցե, 2-րդ հարկ, հեռ` 023527358,093934070:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Դալարի համայնքապետարան Կոմիտասի փողոց թիվ 58 հասցե

Հեռ..` +374-235 27358

Էլ. փոստ`