Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերից աճուրդային եղանակով 08-002-0006-0016 կադաստրային ծածկագրով 0,71447 հեկտար մակերեսով արոտավայրն օտարելու նպատակով աճուրդի մասին հայտարարություն

17.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված <<ՀՀ հողային օրենսգիրք>>, հոդված 67-րդ հոդված

2022թ. դեկտեմբերի 19-ին ժամը 12:00 –ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արթիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերից աճուրդային եղանակով 08-002-0006-0016 կադաստրային ծածկագրով 0,71447 հեկտար մակերեսով արոտավայրն օտարելու նպատակով աճուրդ:Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Մեկնարկային գինը` 195000 ՀՀ դրամ: Հողամասում ճանապարհներ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ չկան:Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր: Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 13-ը, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ, +244 5 20 21/ *112 *111

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`