Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝հատուկ մանկավարժ-լոգոպեդ /0,5դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

02.12.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Չարենցավանի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվար 2022 թվականի N 08-Ն հրաման

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝հատուկ մանկավարժ-լոգոպեդ /0,5դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
1. Պաշտոնային պարտականությունները`
1) կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.
2) հետազոտում և գնահատում է երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.
3) խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.
4) ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների շեղումների կանխարգելմանը, շտկմանը: Պետք է ունենա համապատասխան քննական, ուսումնասիրման պարագաներ, ձեռնարկներ և նյութեր հետազոտություններ կազմակերպելու համար.
5) կրթական գործընթացի ընթացքում ապահովում է երեխաների կյանքի և առողջության պահպանումը.
6) իրականացնում է երեխաների զարգացման շեղումներին ուղղված շտկողական աշխատանքներ.
7) հետազոտում է սաներին, որոշում է նրանց արատի արտահայտված աստիճանը և կառուցվածքը.
8) ուսուցման ընթացքում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ պետական կրթական չափորոշիչների շրջանակներում: Սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.
9) սիստեմատիկաբար բարձրացնում է իր մասնագիտական որակավորում և այլն։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողըպետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
1) «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները,
2) հատուկ մանկավարժություն, հոգեբանություն, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներ, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդները, ձևերը, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերը, ծրագրամեթոդական գրականությունը, արատաբանության նորագույն նվաճումները,
3) աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները:
3. Որակավորման պահանջները`
Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ-լոգոպեդի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ , որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունըսահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

Մրցույթը կկայանա 11.01.2023թ՝. ժամը 11ºº-ին,«Հեքիաթ»մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
• դիմում.
• անձըհաստատողփաստաթուղթ
• կրթությանմասինփաստաթուղթ (դիպլոմ)
• աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
• ինքնակենսագրություն.
• մեկլուսանկար` 3x4 չափսի.
• այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
•Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
• Տնօրենիկողմիցնշանակվածպատասխանատուանձըներկայացվածփաստաթղթերիբնօրինակներըհամեմատում է պատճեներիհետ, բնօրինակներըվերադարձնում:
• Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա ենթերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամենօր` ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, Շինարարների փողոց, թիվ 4 շինություն/։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 99 03 20 40, +374 98 59 03 03։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023 թվականի հունվարի 03-ը ներառյալ։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

Հեռ..` +0226 4-34-34

Էլ. փոստ`