Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1530-Ա ՈՐՈՇՈՒՄ

02.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննելով Արսեն Արտաշեսի Ծատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Արսեն Արտաշեսի Ծատրյանը՝ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 30.09.2022թ. տեղեկանքների համաձայն՝ Արսեն Արտաշեսի Ծատրյանին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի 8/13 հասցեում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0011-001, ավտոտնակ) հարկի գծով 2012-2021թթ․ համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 13185 ՀՀ դրամ, որից ապառք՝ 9052 ՀՀ դրամ, տույժ՝ 4133 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը և շինությունները` (․․․) արտադրական նշանակության շինությունը (․․․)։
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: (․․․)։
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մինչև 01.01.2018թ. գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0․15 տոկոսի չափով:
01․01․2018թ․ ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Արսեն Արտաշեսի Ծատրյանը՝ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի 8/13 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0011-001, ավտոտնակ) հարկը, ինչի հետևանքով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 2012-2021թ․ համար 30․09․2022թ․ դրությամբ կազմում է 13185 ՀՀ դրամ, որից ապառք՝ 9052 ՀՀ դրամ, տույժ՝ 4133 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1. Արսեն Արտաշեսի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 13185 ՀՀ դրամ /ապառք՝ 9052 ՀՀ դրամ, տույժ՝ 4133 ՀՀ դրամ/, որպես Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի 8/13 հասցեում սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի համար վճարման ենթակա հարկի գումար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` ք․Կապան, Ա․Մանուկյան փ․ 5ա

Հեռ..` +374-285-42036

Էլ. փոստ`