Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ

26.12.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենք 5

1.Աճուրդի անցկացման օրը` 2023 թվականի հունվարի 17-ին, ժամը 11-00-ին:
2.Աճուրդի կազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):
3.Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):
4.Աճուրդի ձևը ևանցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը,որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:
5.Աճուրդի դրված գույքի /լոտ/նկարագրությունը
Լոտ N 1 KIA SORENTO 3.8, մակնիշի թեթև մարդատար 2006թ. գինը՝ 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար)
Լոտ N 2 KIA SORENTO 3.5 մակնիշի թեթև մարդատար 2004թ., 1 215 000 (մեկ միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար)
Լոտ N 3 MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի թեթև մարդատար 1999թ., 535 000 (հինգ հարյուր երեսունհինգ հազար)
Լոտ N 4 GAZ 3110 մակնիշի թեթև մարդատար, 1997թ. 80 000 (ութսուն հազար)
Լոտ N 5 VAZ -21063 մակնիշի թեթև մարդատար, 1990թ.,62 000 (վաթսուներկու հազար)
Լոտ N 6 VOLKSWAGEN GOLF 2.01 մակնիշի թեթև մարդատար, 2005թ. 810 000 (ութ հարյուր տաս հազար)
Լոտ N 7 MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի թեթև մարդատար 2003թ., 670 000 (վեց հարյուր յոթանասուն հազար)
6.Աճուրդի պայմանները`
1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2)Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
• հայտ` սահմանված ձևանմուշով,
• ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
• իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
• աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը,
• նախավճարի մուծման անդորրագիրը:
3)Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 16-ն ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն: 4)Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
5)Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
6)Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
7)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:
8)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
9)Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Արթիկի համայնքապետարանում 2022 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 16-ը:
10)Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2022 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 16-ը ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:
11)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
12)Վճարումները կատարվում են Արթիկի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ):

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Էլ. փոստ`