Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՐ 3 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹ

09.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
Կրթության Գիտության նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ՝ «Տաշիրի համար 3ՆՈւՀ» ՀՈԱԿ-ի հոգեբանի 0,5 դրույք թափուր հաստիքի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև1),մեկ լուսանկար 3X4 չափի,
-կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թվականի Հունվարի 9-ից 2023 թվականի փետրվարի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թվականի Փետրվարի 10-ին՝ ժամը 12 : 00-ին, <<Տաշիրի համար 3 ՆՈւՀ>> ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Տաշիր, Դպրոցականների 21ա:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077686934 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Դպրոցականների փողոց թիվ 21Ա

Հեռ..` 077686934

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`