Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԴԱՆ ԱՍՏՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 169.16 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.01.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը պարզեց հետևյալը.
Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանը /հարկ վճարողի հաշվառման համար՝ 61707268/ խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի պահանջները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի, Անկախության 25 հասցեում գտնվող իր խանութի դիմացի հատվածում, համայնքապատկան մոտ 15-20քմ տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր: Կատարված արարքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի պետ Արտակ Գրիգորյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Բաղդասարյանի և առաջատար մասնագետ Սիփան Պետոյանի կողմից 2022թվակնի նոյեմբերի 16-ին կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետութայն օրենսգրքի 169.16 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հիմքով:
Կազմված արձանագրության հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նպատակով: Վարչական վարույթի լսումները հրավիրվել են 2022թվականի դեկտեմբերի 14-ին, որի վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Լսումներն անցկացվել են իրավախախտում կատարած անձի բացակայությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 55-րդ հոդվածի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 50.000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին:
3. Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով. վարչական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսվա ընթացքում կամ դատական կարով:
6. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`