Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԴԱՆ ԱՍՏՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.01.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը պարզեց հետևյալը.
Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանը /հարկ վճարողի հաշվառման համար՝ 61707268/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի, Անկախության 25 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքապատկան հողամասում, առանց համապատասխան թույլտվության տեղադրել է 3քմ մակերեսով ոչ հիմնական շինություն: Կատարված արարքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Դավիթի Գրիգորյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Սերգեյ Գեղամի Ալեքյանի և առաջատար մասնագետ Գուրգեն Լևիկի Ասատրյանի կողմից 2022թվակնի նոյեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետութայն օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հիմքով:
Կազմված արձանագրության հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նպատակով: Վարչական վարույթի լսումները հրավիրվել են 2022թվականի դեկտեմբերի 14-ին, որի վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Լսումներն անցկացվել են իրավախախտում կատարած անձի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 55-րդ հոդվածի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 1500.000 /մեկ միլիոն հինք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել անհատ ձեռնարկատեր Վարդան Աստոյանին:
3. Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով. վարչական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսվա ընթացքում կամ դատական կարով:
6. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`