Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տաշիր միավորված համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ նիստ

19.01.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունվարի 20-ին, ժամը 14:30-ին , Տաշիրի համայնքի ավագանու նստավայրում (հասցե` ք. Տաշիր, Վ.Սարգսյան 94 ) գումարվելու է ՀՀ Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ նիստըը հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի 31-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին:
3. «Տաշիր կոմունալ տնտեսություն և բարեկարգում » համայնքային ոչ առևտրային կազմակերպություն աշխատակիցների թվաքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
5. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
6. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
7. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Պաղաղբյուր, Նորաշեն, Արծնի, Ապավաեն, Ձորամուտ, Մեդովկա և Տաշիրբնակավայրերի ճանապարհների, վերանորոգում՝ սալարկմամբ» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
8. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրեգրի գազաֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
9. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
10. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա և Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների և Տաշիր բնակավայրում հավերժության պուրակի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Վ․Սարգսյան 94

Հեռ..` 0254-2-21-68։

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`