Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հռիփսիմե Սերյոժայի Սահակյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին:

25.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 27-Ա
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ
ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Հռիփսիմե Սերյոժայի Սահակյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղ Պտղունք, Անիի փողոց 24 հասցեում գտնվող, 04-082-069-020 կադաստրային ծածկագրով 0.154հա մակերեսով տնամերձ հողամասը հանդիսանում է քաղաքացի Հռիփսիմե Սերյոժայի Սահակյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, ինչը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկը և անշարժ գույքի հարկն 21.10.2022թ. դրությամբ ընդհանուր կազմում են 26626 /քսանվեց հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, որից 20728 /քսան հազար յոթ հարյուր քսաբնութ/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 5898 /հինգ հազար ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը որպես տույժ, ինչը չի վճարվել:
Նշված ժամանակահատվածի համար հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունն ընդհանուր կազմում է 20728 /քսան հազար յոթ հարյուր քսաբնութ/ ՀՀ դրամը ապառք, որն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացրել է տույժ՝ 5898 /հինգ հազար ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամի չափով:
2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունվարի 19-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, սակայն Հ. Սահակյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են Հ. Սահակյանի բացակայությամբ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկայի օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կեիտ` հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հռիփսիմե Սահակյանը /հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համանք, գ. Պտղունք Անիի փողոց 24 հասցեում/ ստացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023թվականի հունվարի 10-ի թիվ 35 ծանուցումն ու 2022 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ տեղեկանքը, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023թվականի հունվարի 19-ի թիվ 6 արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Հռիփսիմե Սահակյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել 26626 /քսանվեց հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա պարտավորությունների, որից 20728 /քսան հազար յոթ հարյուր քսաբնութ/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 5898 /հինգ հազար ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ/: Վճարումները կատարել՝ 19572 /տասնինը հազար հինգ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ 900325185040 հաշվեհամարին /Վաղարշապատի կենտրոնական ՏԳԲ/, 7054 /յոթ հազար հիսունչորս/ ՀՀ դրամը՝ 900325005891 հաշվեհամարին, վճարման ծածկագիրը՝ SE171415A6:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023-16-00-42

Էլ. փոստ`