Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սերժիկ Վելիխանի Շմոյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին:

25.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 15-Ա
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ
ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Սերժիկ Վելիխանի Շմոյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող, 737000001371 գույքի կոդով 0.041 հա մակերեսով տնամերձ հողամասը, 737000002566 գույքի կոդով 0.577 հա մակերեսով ջրովի վարելահողը և ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Հ. Շիրազի 15 հասցեում գտնվող անհատական տունը հանդիսանում է քաղաքացի Սերժիկ Շմոյանի սեփականությունը, ինչը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկը և անշարժ գույքի հարկն 17.10.2022թ. դրությամբ ընդհանուր կազմում են 234382 /երկու հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ, որից 165057 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 69325 /վաթսունինը հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը որպես տույժ, ինչը չի վճարվել:
Քաղաքացի Սերժիկ Շմոյանի՝ նշված ժամանակահատվածի համար հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունն ընդհանուր կազմում է 165057 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամը ապառք, որն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացրել է տույժ՝ 69325 /վաթսունինը հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամի չափով:
2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունվարի 17-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, սակայն Ս. Շմոյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են Սերժիկ Շմոյանի բացակայությամբ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկայի օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կեիտ` հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՍերժիկ Շմոյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023թվականի հունվարի 10-ի թիվ 39 ծանուցումն ու 2022 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ տեղեկանքը, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023թվականի հունվարի 17-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Սերժիկ Վելիխանի Շմոյանից /ծնված՝ 17/03/1958թ./ հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել 234382 /երկու հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ վճարման ենթակա պարտավորությունները, որից 165057 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 69325 /վաթսունինը հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ/: Վճարումները կատարել՝ 37795 /երեսունյոթ հազար յոթ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամը՝ 900325005891 հաշվեհամարին, 196587 /մեկ հարյուր իննսունվեց հինգ ութսունյոթ/ ՀՀ դրամը՝ 900325185040 հաշվեհամարին:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023-16-00-42

Էլ. փոստ`