Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անահիտ Զավենի Մարտիրոսյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին:

25.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 17-Ա
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Անահիտ Զավենի Մարտիրոսյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղ Պտղունք, Երիտասարդական փողոց 26 հասցեում գտնվող, 04-082-043-014 կադաստրային ծածկագրով անհատական տունը հանդիսանում է քաղաքացի Անահիտ Զավենի Մարտիրոսյանի սեփականությունը, ինչը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը 18.10.2022թ. դրությամբ կազմում է 10065 /տաս հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 6344 /վեց հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 3721 /երեք հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը որպես տույժ, ինչը չի վճարվել:
Քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանի` նշված ժամանակահատվածի համար գույքահարկը վճարելու պարտականությունը կազմում է 6344 /վեց հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ ապառք, որն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 3721 /երեք հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամի չափով:
2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունվարի 17-ին իրականացվել է հարուցված վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Անահիտ Մարտիրոսյանը պատշաճ ծանուցվել է, սակայն վերջինս չի ներկայացել լսումներին /փոստով և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և«Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանի բացակայությամբ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` հարկ վճարող է համարվում կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անահիտ Մարտիրոսյանը /հաշվառված՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Պտղունք, Երիտասարդության թիվ 26 հասցեում/ ստացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 10-ի թիվ 38 ծանուցումն ու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ տրված տեղեկանքը, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի հունվարի 17-ի թիվ 2 արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Անահիտ Զավենի Մարտիրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր 21604/քսանմեկ հազար վեց հարյուր չորս/ ՀՀ դրամ, որից 6344 /վեց հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 3721 /երեք հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ /վճարելու հաշվեհամար՝ 900325185016 /Վաղարշապատի ՏԳ բաժանմունք/:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023-16-00-42

Էլ. փոստ`