Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.42 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար մրցույթ

01.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի N471-Ա/2 ՀՐԱՄԱՆ

Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.42 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:
Մրցույթի մասնակցի գիտելիքները և մասնագիտական կարողությունը ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1. Դիմում (Ձև 1)
2. Կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 01.02.2023թ.-ից մինչև 07.03.2023թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2023թ. մարտ 10-ին՝ ժամը 11:00-ին «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Չարենցի 8:
Տեղեկությունների համար զանգահարել 093-52-58-18, 094-31-53-96 հեռախոսահամար-ներով:
Էլ.հասցե ararat.tiv2@mail.ru

Հասցե` ք. Արարատ, Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`