Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

08.02.2023

Տիպ` Ավագանու նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական 2-րդ նիստը:

Օրակարգում՝

1. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
4. Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին:
9. Հողամասը և պարիսպը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
10. Համայնքի ավագանու անդամ Գրիշա ժորայի Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
11. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:


Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`