Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին՝ 2023 թվականի փետրվարի 24–ի նիստի օրակարգը.

17.02.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին՝ 2023 թվականի փետրվարի 24–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
1․2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
1.3. Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 9-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
1․4․ «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ին դրամական հատկացում կատարելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու՝ ՀՈԱԿ–ի հաստիքացուցակը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
1․5․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի օգոստոսի 1-ի N 27-Ա որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչելու մասին․
1․6․Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
1․7 Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 67-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին․
1․8․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին
1․9․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին
1․10․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն առանց մրցույթի, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին․
1․11․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
1․12․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`