Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0,5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:

17.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդի համայնքի Վանաշեն բնակավայր
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ



Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0,5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Պարուսույցի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2. Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 17.02.2023թ-ից մինչև 17.03.2023թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով՝ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի Կ. Ալոյան 24:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա մարտի 22 -ին ժամը 1400-ին Վեդի համայնքի «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Վանաշեն բնակավայրի Կ. Ալոյան 24:
Էլեկտրոնային հասցե vanashenimankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 077-70-70-70 հեռախոսահամարով:

Հասցե` Վանաշեն բնակավայրի Կ. Ալոյան 24

Հեռ..` 077-70-70-70

Էլ. փոստ`