Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

21.02.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի /բ/ կետ

ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԳԱՎԱԶ ՇԻՆ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԱՐՄԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Մեծամորի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2022թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում կատարված ստուգայցի արդյունքում պարզվել է, որ «Արգավազ Շին» ՍՊ ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում՝ համայնքային սեփականություն հանդիսացող 15քմ /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0304-007/ և 16քմ. մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0970-001/ հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ընդերքօգտագործում, որի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին թիվ 1 արձանագրությունը:
Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի /բ/ կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2022թվականի դեկտեմբերի 29-ին կայացվել է թիվ 2585 որոշումը՝ «Արգավազ Շին» ՍՊ ընկերության տնօրեն՝ Հայկ Արմենի Գասպարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատված է համարվում հետևյալը.
ա. Մեծամորի համայնքապետարանի հողաշինության և քաղաքաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2022թվականի հուլիսի 27-ին ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում կատարված ստուգայցի արդյունքում պարզվել է, որ «Արգավազ Շին» ՍՊ ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանի, 2022 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում՝ համայնքային սեփականություն հանդիսացող 15քմ. մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0304-007/ և 16քմ. մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0970-001/ հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ընդերքօգտագործում, որի վերաբերյալ 2022թվականի օգոստոսի 23-ին Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 1749 որոշումը՝ «Արգավազ Շին» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին, միաժամանակ պարտադիր ցուցում տալով՝ օրենքով սահմանված կարգով իրավախախտման հետևանքները վերացնելու համար:

բ. Տուգանք նշանակելուց հետո «Արգավազ Շին» ՍՊ ընկերությունը առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում շարունակել է կատարել ապօրինի ընդերքօգտագործումը, որը 2022թվականի դեկտեմբերի 13-ին անրանագրվել Է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից, որի հիման վրա 2022թվականի դեկտեմբերի 29-ին Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 2585 որոշումը «Արգավազ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

գ.Վերը նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Արգավազ Շին» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք:


3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հնարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի երրորդ մասի ՝ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքի ուղղակի կամ քողարկված ձևով խախատող գործարքներ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Վերը նշված օրենսգրքի 601 հոդվածի հինգերորդ մասի՝ օգտակար հանածոների արդունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի հինգերորդ մասի՝ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավաական հիմնավորումները , հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի երրորդ մասը, 49-րդ հոդվածը և 601 հոդվածի հինգերորդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի հինգերորդ մասը, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «բ», 60-րդ հոդվածի առաջին մասը և նույն օրենքի 59-րդ հոդվածները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արգավազ Շին  ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանի նկատամամբ նշանակել վարչական տուգանք 2 800 000/երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Պարզաբանել Արգավազ Շին ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանին, որ սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով :


3.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

4. Արգավազ Շին ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Արմենի Գասպարյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:

5. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով ՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան :

6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`