Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դաստիարակի թափուր տեղի մրցույթ

07.03.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Գորիսի համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի2022թ. N08-Ն հրաման


ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի <<Վերիշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը ս/թ մարտի 7-ից հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի 2 թափուր պաշտոնի համար ՝ 1 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news4652
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2023թ. ապրիլի 11_ին՝ ժամը 11։00-ին, ք. Գորիս, բն. Վերիշեն, 10_րդ փողոց , 1 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8.30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023թ․ ապրիլի 5_ը, ժամը 17:30-ը:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև goriscity.am , www.azdarar.am կայքերում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 094617612 հեռախոսահամարին կամ այցելել << Վերիշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ:
Հասցե` բնակավայր Վերիշեն 10_րդ փողոց , 1։
Էլ. փոստ` hasmikmank@mail.ru

Հասցե` Գորիս համայնք, բնակավայր Վերիշեն, 10-րդ փողոց,1

Հեռ..` 094617612

Էլ. փոստ`