Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

07.03.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը:

Օրակարգում՝

1. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին:
2. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 47-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 96-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 121-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
10. Ջրվեժ համայնքի 2023-2027 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
12. Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
13. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:



Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 091644929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`