Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ և ՏՈՒԳԱՆՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Սահակ Սիրապիոնի Համբարձումյանի կողմից չեն կատարվել 2011 թվականի նոյեմբերի 25-ին կնքված հողամասի թիվ 373, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 374, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 375, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 376 վարձակալության պայմանագրերով ստանձնած պարտականությունները, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողամասի վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված ամսական վարձավճարների և վարձավճարի չվճարման համար նախատեսված տուգանքի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Սահակ Սիրապիոնի Համբարձումյանի կողմից օգտագործվում է 2011 թվականի նոյեմբերի 25-ին կնքված հողամասի թիվ 373, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 374, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 375, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 376 վարձակալության պայմանագրերով իրեն տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասը։ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կնքված հողամասի թիվ 373 վարձակալության պայմանագրի համաձայն՝ գույքի տարեկան վարձավճարի չափը սահմանվել է 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 374 վարձակալության պայմանագրի համաձայն՝ գույքի տարեկան վարձավճարի չափը սահմանվել է 8 300 (ութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 375 վարձակալության պայմանագրի համաձայն՝ գույքի տարեկան վարձավճարի չափը սահմանվել է 19 800 (տասնինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, իսկ 2009 թվականի հունիսի 30-ին կնքված թիվ 376 վարձակալության պայմանագրի համաձայն՝ գույքի տարեկան վարձավճարի չափը սահմանվել է 7 000 (յոթ հազար) ՀՀ դրամ։

Նշված պայմանագրերով որպես վարձակալ հանդես եկող Սահակ Սիրապիոնի Համբարձումյանը, խախտելով պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, չի վճարել վարձավճարները, ընդամենը 502 593 (հինգ հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ։

2023 թվականի փետրվարի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մարտի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Սահակ Սիրապիոնի Համբարձումյանը, վերջինիս ծրարը հետ է վերադարձվել «Տեղափոխված է» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարմանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կնքելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից, իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք, իսկ 616-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը)։

Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 219․1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Սահակ Սիրապիոնի Համբարձումյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 502 593 (հինգ հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես հողամասի վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված ամսական վարձավճարների և վարձավճարի չվճարման համար նախատեսված տուգանքի գումար։

2․Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվեհամարին։

3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Էլ. փոստ`