Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարություն Սերոբյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Սերոբյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ Ձեր հարկային պարտավորությունները կազմում են ընդհանուր 832.634 /ութ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, որից սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 34NS531 հաշվառման համարանիշով, OPEL OMEGA 3.0 I մակնիշով, W0L0VBP69Y1015527 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ կազմում է 592.866 /հինգ հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որից 470.389 /չորս հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր ութսունինը / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 122.477 /մեկ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 35XT315 հաշվառման համարանիշով, HONDA ELYSION 2.4 մակնիշով, RR1-1101542 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ կազմում է 161.065 /մեկ հարյուր վաթսունմեկ հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 138.772 /մեկ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.293 /քսաներկու հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 12US051 հաշվառման համարանիշով, FORD TRANSIT 190L մակնիշով, SFALXXBDVLPM72470 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ կազմում է 78.073 /յոթանասունութ հազար յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 56.250 /հիսունվեց հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.453 /քսաներկու հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 17-ին, ժամը` 10:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`