Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մերուժան Սահակյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Սահակյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PS35C3B997, PS29B8E9DA ծածկագրերով անշարժ գույքերի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 9409 /ինը հազար չորս հարյուր ինը/ ՀՀ դրամ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 010-007 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 7575 /յոթ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, որից 4432 /չորս հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 3143 /երեք հազար մեկ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 123-084 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 78.673 /յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 47.146 /քառասունյոթ հազար մեկ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 31.527 /երեսունմեկ հազար հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Ձեզ պատկանող փոխադրամիջոցի գույքահարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում են 34.100 /երեսունչորս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 17-ին, ժամը` 17:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`