Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գևորգ Սարգսյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Սարգսյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ Ձեր հարկային պարտավորությունները կազմում են 606.024 /վեց հարյուր վեց հազար քսանչորս/ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 36RO743 հաշվառման համարանիշով, ZAZ 110558 մակնիշով, Y6D11055880044843 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 12/01/2023 թվականի դրությամբ կազմում է 14.756 /տասնչորս հազար յոթ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, որից 9900 /ինը հազար ինը հարյուր / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 592 /հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 34DZ231 հաշվառման համարանիշով, BMW 5281 մակնիշով, WBADM6340YGU25922 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 12/01/2023 թվականի դրությամբ կազմում է 591.268 /հինգ հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, որից 446.114 /չորս հարյուր քառասունվեց հազար մեկ հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 145.746 /մեկ հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ :
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 20-ին, ժամը` 14:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`