Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հակոբ Հակոբյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Հակոբյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PSB7B354B1, PS91A8AFF7, PS88681EEA ծածկագրերով անշարժ գույքերի հարկերը 20/01/2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում են 31.167/երեսունմեկ հազար մեկ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որից 10.402 /տասը հազար չորս հարյուր երկու / ՀՀ դրամը ՝ որպես2023 թվականի դրությամբ հաշվարկված հարկի չվճարվածմաս, 19.037 /տասնինը հազար երեսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1728 /մեկ հազար յոթ հարյուր քսանութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-005-019 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 20/01/2023 թվականի դրությամբ կազմում են 3222 /երեք հազար երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, որից 1564/մեկ հազար հինգ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1658 /մեկ հազար վեց հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-102-015 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 23.000 /քսաներեք հազար/ ՀՀ դրամ, որից 12.349 /տասներկու հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 10.651 /տասը հազար վեց հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 22.072 /քսաներկու հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ, որից 15.964 /տասնհինգ հազար ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 6108 /վեց հազար մեկ հարյուր ութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 20-ին, ժամը` 10:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`