Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Լուսիկյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Լուսիկյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PS568B9E6, PS3A34E185, PSAA373F8E ծածկագրերով անշարժ գույքերի հարկը կազմում է 27.342 /քսանյոթ հազար երեք հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որից 8870 /ութ հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ. Հաշվարկված հարկի չվճարված մաս, 16.894 /տասնվեց հազար ութ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1578 /մեկ հազար հինգ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-004-003 կադաստրային ծածկագրով հողի հարկը 24/01/2023 թվականի դրությամբ կազմում է 13.817 /տասներեք հազար ութ հարյուր տասնյոթ / ՀՀ դրամ, որից 9282 /ինը հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 4535 /չորս հազար երեք հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-107-091 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 82.598 /ութսուներկու հազար հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ, որից 55.458 /հիսունհինգ հազար չորս հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 27.140 /քսանյոթ հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 04-074-0004-0003 կադաստրային ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 2459 /երկու հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, որից 1868 /մեկ հազար ութ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 591 /հինգ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 20-ին, ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`