Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Փայլակ Եսայանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Եսայան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PS982D7375, PSBDD62537 ծածկագրերով անշարժ գույքի հարկը 24/01/2023 թվականի դրությամբ կազմում է 42.599 /քառասուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, որից 14.367 /տասնչորս հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի դրությամբ հաշվարկված հարկի չվճարված մաս, 25.857 /քսանհինգ հազար ութ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2375 /երկու հազար երեք հարյուր յոթանասունհինգ / ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 04-074-015-014 կադաստրային ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 24/01/2023 թվականի դրությամբ կազմում են 28.342 /քսանութ հազար երեք հարյուր քառասուներկու հազար/ ՀՀ դրամ, որից 15.769 /տասնհինգ հազար յոթ հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 12.573 /տասներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքվ Ձեզ պատկանող 04-074-123-114 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 24/01/2023 թվականի դրությամբ կազմում են 148.155 /մեկ հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որից 99.476 /իննսունինը հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 48.679 /քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 17-ին, ժամը` 14:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`