Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարուժան Մարգարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին:

15.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Մարգարյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PSDFC8CB1A, PSBE35B354, PS43AE685A ծածկագրերով անշարժ գույքերի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 19.178 /տասնինը հազար մեկ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, որից 6241 /վեց հազար երկու հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ. Հաշվարկված հարկի չվճարված մաս, 11.850 /տասնմեկ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1087 /մեկ հազար ութսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-112-005 կադաստրային ծածկագրով հողի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 34.053 /երեսունչորս հազար հիսուներեք / ՀՀ դրամ, որից 22.587 /քսաներկու հազար հինգ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 11.466 /տասնմեկ հազար չորս հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-112-009 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 35.329 /երեսունհինգ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, որից 23.837 /քսաներեք հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 11.492 /տասնմեկ հազար չորս հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 04-074-001-007 կադաստրային ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 13.090 /երկու հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, որից 8820 /ութ հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 4270 /չորս հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մարտի 20-ին, ժամը` 16:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 023160042

Էլ. փոստ`