Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՅԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված


Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 8 հասցեում Արայիկ Հակոբյանի կողմից առանց թույլտության քարե պարսպի և մետաղական կոնստրուկցիայով ծածկի կառուցման համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.
Արայիկ Հակոբնյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 21․02․2023թ․ թիվ 3 արձանագրության և 21․02․2023թ. թիվ 572 զեկուցագրի հիման վրա 2023 թվականի փետրվարի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա է եղել նաև իրավախախտ Արայիկ Հակոբյանը և նրա լիազաորված անձ, փաստաբան Արթուր Ապիկյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոց 8 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 21․02․2023թ. կազմված թիվ 3 արձանագրությունը, վարչական հանձնաժողովի 03.03.2023թ. և 09.03.2023թ. արձանագրությունները, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 21.02.2023թ. թիվ 572 զեկուցագիրը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 22.02.2023թ. թիվ ՔՏՄ/17.4/3833-23 գրությունն՝ ուղղված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին, համաձայն որի՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի տարածքում, Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին - Պտղունք հատվածի ձախ մասում, առանց ՔՏՀԱՏՄ քաղաքաշինական գործունեության վերաբերյալ թույլտվություն և ձև 5 տեղեկանք ներկայացնելու իրականացվում են ԱԳԼՃԿ վերակառուցման աշխատանքներ, ինչը ՀՀ կառավարության 2015թ. մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արայիկ Հակոբյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 8 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության կատարվել են շինարարական աշխատանքներ` գործող գազալցակայանին կից քարե պարսպի կառուցում և մետաղական կոնստրուկցիայով ծածկի կառուցում, ուստի քննարկվող կառույցը հանդիսանում է ինքնակամ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի փետրվարի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 մարտի 3-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Արայիկ Հակոբյանը պատշաճ ծանուցվել է` ծանուցումը ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով: Նիստին ներկայացել են իրավախախտ Ա. Հակոբյանը և նրա լիազորված անձ՝ փաստաբան Արթուր Ապիկյանը /հիմք՝ փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 1854/: Գործի նյութերին ծանոթանալու նպատակով, Ա. Ապիկյանի միջնորդությամբ՝ վարչական նիստ է նշանակվել 09.03.2023թ. ժամը 14:30-ին:
09.03.2023թ. նիստին ներկայացել են իրավախախտ Արայիկ Հակոբյանը և փաստաբան Արթուր Ապիկյանը:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Արայիկ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան 8 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ` ինքնակամ կառուցել է քարե պարիսկ և մետաղական կոնստրուկցիայով ծածկ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գյուղական բնակավայրում սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա,․․․ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 09.03.2023թ. արձանագրությունը և Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 21.02.2023թ. թիվ 572 զեկուցագիրը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Իրավախախտ Արայիկ Հակոբյանի նկատմամբ նշանակել տուգանք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 8 հասցեում ինքնակամ շինարարություն իրականացնելու համար 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325181270 հաշվեհամարին` ստացող Փարաքար համայնք:
2. Առաջարկել իրավախախտող Արայիկ Հակոբյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Իրավախախտ Արայիկ Հակոբյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`