Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող թեթև մարդատար մեքենաների աճուրդի մասին հրապարակային ծանուցման

21.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենք 5


1.Աճուրդիանցկացմանօրը` 2023 թվականի ապրիլի 7-ին, ժամը 11-00-ին:

2.Աճուրդիկազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):

3.Աճուրդիանցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):

4.Աճուրդիձևըևանցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը,որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:

5.Աճուրդիդրվածգույքի /լոտ/ նկարագրությունը

Լոտ N 1

MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի թեթև մարդատար

Մակնիշը՝ MITSUBISHI PAJERO IO 1.8, ս/վ 06XX676721 թողարկման տարթիվը՝ 1999թ.

Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված և պատռված էին, վնասված էր առջևի աջ դռան ապակին, առկա էր էլեկտրականության հետ խնդիրներ: Վնասված էին հետևի և առջևի թափարգելները:

454800 (չորս հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր)

Լոտ N 2

GAZ 3110 մակնիշի թեթև մարդատար

Մակնիշը՝ GAZ 3110, ս/վ 06XX679392, թողարկման տարթիվը՝ 1997թ.

Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր, բացակայում էին դռների ապակիները:

70000(յոթանասուն հազար)

Լոտ N 3

VAZ -21063 մակնիշի թեթև մարդատար

Մակնիշը՝ VAZ 21063, ս/վ 06 XX676811, թողարկման տարթիվը՝ 1990թ.

Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր:

55000(հիսուն հինգ հազար)

Լոտ N 4

VOLKSWAGEN GOLF 2.01 մակնիշի թեթև մարդատար

Մակնիշը՝ VOLKSWAGEN GOLF 2.01, ս/վ 06XX676971, թողարկման տարթիվը՝ 2005թ.

Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Վնասված էր շարժիչի ծածկոցը, ջերմափոխանակիչի երեսպատոցը, առջևի թափարգելը, լուսարձակ լապտերները և դիմապակին վնասված էր: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:

720000(յոթ հարյուր քսան հազար)

Լոտ N 5

MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի թեթև մարդատար,

Մակնիշը՝ MITSUBISHI OUTLANDER 2.4, ս/վ 06XX677116, թողարկման տարթիվը՝ 2003թ.

Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին, վնասված էին առջևի և հետևի թափարգելները, ձախ առջևի դուռը, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցները և այլն: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:

590500(հինգ հարյուրիննսուն հազար)

6.Աճուրդի պայմանները`

1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:

2)Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`

հայտ` սահմանված ձևանմուշով,
ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը
նախավճարի մուծման անդորրագիրը:
3)Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2023 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 6-ը ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն: 4)Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

5)Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:

6)Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:

7)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:

8)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:

9)Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Արթիկի համայնքապետարանում 2023 մարտի 21-ից մինչև 2023թվականի ապրիլի 6-ը ներառյալ:

10) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2023 թվականի մարտի 21-ից ապրիլի 6-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:

11)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:

12)Վճարումները կատարվում են Արթիկի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ):

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`