Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱՐՈՒՆ ԵՐՎԱՆԴԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Գարուն Երվանդի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Անկախության փողոց, թիվ 14 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0041-0002, 07-042-0370-0007, 07-042-0311-0004, 07-042-0358-0020, 07-042-0447-0048, 07-042-0311-0004, 07-042-0358-0019)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի և հողի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 128 215 (մեկ հարյուր քսանութ հազար երկու հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 93 818 (իննսուներեք հազար ութ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 34 397 (երեսունչորս հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1.Գարուն Երվանդի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 16։40-ին:
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գարուն Երվանդի Սահակյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`