Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

10.04.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս


Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. ապրիլի 14-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

1.Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին:
3.Հարկային արտոնություն տալու մասին:
4.<<Արագածոտն>> ՋՕԸ-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
5.<<Կարբիի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 28․12․2022թ․ N 195-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
7.Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
8.Աշտարակ համայնքի <<Աշտարակի քաղաքային մշակույթի տուն>>, <<Օշականի մշակույթի պալատ>>, <<Ուշի համայնքի մշակույթի տուն>>, <<Նոր Երզնկայի մշակույթի տուն>>, <<Ուջանի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
9.Համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
10.ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու /գնելու/ առաջարկության մասին:
11.ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին:
12.ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում և Բազմաղբյուր բնակավայրերում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
13.Աշտարակ համայնքի Արտաշավան և Ղազարավան բնակավայրերում փողոցների համարակալման մասին։
14.Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։
15.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
16.Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
17.Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
18. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
19. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխության և աճուրդ-վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին։
20․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը սահմանելու մասին:



ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Զ. Ա Մ Ի Ր Յ Ա Ն

Հասցե` ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․7

Հեռ..` /0232/ 3 - 10 - 26

Վեբ կայք` ashtarak.am

Էլ. փոստ`