Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վանիկ Յայլախանյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

25.04.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Յայլախանյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PSC568562E, PS28638E15 ծածկագրերով անշարժ գույքերի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 7713 /յոթ հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-107-097 կադաստրային ծածկագրով հողի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 111.530 /մեկ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ, որից 71.179 /յոթանասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 40.351 /քառասուն հազար երեք հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-002-018 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 12.153 /տասներկու հազար մեկ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ, որից 8163 /ութ հազար մեկ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 3990 /երեք հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մայիսի 10-ին, ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`