Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ալեքսան Մարգարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

25.04.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Մարգարյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող PS52532FCC, PS9CA61D5D ծածկագրերով անշարժ գույքերի հարկը կազմում է 20.106 /քսան հազար մեկ հարյուր վեց/ ՀՀ դրամ, որից 9226 /ինը հազար երկու հարյուր քսանվեց/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ. Հաշվարկված հարկի չվճարված մաս, 9954 /ինը հազար ինը հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 926 /ինը հարյուր քսանվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության կամ օգտագործման իրավունքով Ձեզ պատկանող 04-074-024-011 կադաստրային ծածկագրով հողի հարկը 20/01/2023 թվականի դրությամբ կազմում է 7554 /յոթ հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ, որից 2691 /երկու հազար վեց հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը ՝ որպես ապառք, իսկ 4863 /չորս հազար ութ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-01040024 կադաստրային ծածկագրով հողի հարկը կազմում է 93.110 /իննսուներեք հազար մեկ հարյուր տասը/ ՀՀ դրամ, որից 61.682 /վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 31.428 /երեսունմեկ հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 0024-0011 կադաստրային ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 32.876 /երեսուներկու հազար ութ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, որից 15.566 /տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 17.310 /տասնյոթ հազար երեք հարյուր տասը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մայիսի 4-ին, ժամը` 16:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`