Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում լոգոպեդի /0.5 դրույք/ թափուր հաստիքը համալրելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին

26.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ թիվ 08-Ն կարգ

Համաձայն ԿԳՍՄ 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն հրամանի՝
<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<ՄԵղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԿԱ-ում լոգոպեդի պաշտոնի համար՝ 0.5 դրույքով: Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 27.12.2022թ թիվ 139-Ա որոշման սահմանվել է 121927 /առանց հարկումի/ ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 26.05.2023թ:
Մրցույթի նախանկան օր է սահմանվում 31.05.2023թ:
Անհարաժեշտ է ներկայացնել ստորև ներկայացված փաստաթղթերը
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Նախադպրոցական ուսումնական հաստատության լոգոպեդի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները:
Նախադպրոցական ուսումնական հաստատության լոգոպեդի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներն են՝

1. Պաշտոնային պարտականությունները`
1) կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.
2) հետազոտում և գնահատում է երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.
3) պարապմունքների համար խմբերը կազմավորում է` հաշվի առնելով երեխաների հոգեֆիզիկական վիճակը.
4) խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.
5) սերտորեն համագործակցում է այլ մասնագետների հետ: Դաստիարակների հետ անցկացնում է պարապմունքների լսումներ և մասնակցում պարապմունքների.
6) զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքներ կազմակերպելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տալիս մանկավարժներին, ծնողներին, նրանց փոխարինողներին (օրինական ներկայացուցիչներին).
7) իր աշխատանքում հիմնվում է համապատասխան մասնագետների հետազոտական տվյալների վրա: Մշտական կապ ունի ուսումնական հաստատության բուժաշխատողների հետ.
8) ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների շեղումների կանխարգելմանը, շտկմանը: Պետք է ունենա համապատասխան քննական, ուսումնասիրման պարագաներ, ձեռնարկներ և նյութեր հետազոտություններ կազմակերպելու համար.
9) ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշիչների և չափորոշիչների պահանջներին համապատասխան` երեխաների նախապատրաստման մակարդակը և կրում է պատասխանատվություն կրթական ծրագրի ողջ ծավալի իրացման համար.
10) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում է հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ.
11) իրականացնում է տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները.
12) կրթական գործընթացի ընթացքում ապահովում է երեխաների կյանքի և առողջության պահպանումը.
13) իրականացնում է երեխաների զարգացման շեղումներին ուղղված շտկողական աշխատանքներ.
14) հետազոտում է սաներին, որոշում է նրանց արատի արտահայտված աստիճանը և կառուցվածքը.
15) համալրում է պարապմունքների համար խմբերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական վիճակը հաշվի առնելով.
16) անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված երեխաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին.
17) աշխատում է դաստիարակների հետ սերտ համագործակցությամբ, այցելում է նրանց պարապմունքներին: Խորհրդատվություն է անցկացնում մանկավարժների և ծնողների հետ՝ զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ հատուկ մեթոդների և հնարների կիրառման ուղղությամբ.
18) ուսուցման ընթացքում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ պետական կրթական չափորոշիչների շրջանակներում: Սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.
19) սիստեմատիկաբար բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.
20) մասնակցում է մեթոդական աշխատանքի տարբեր ձևերի գործունեությանը։
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
1) «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները,
2) հատուկ մանկավարժություն, հոգեբանություն, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներ, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդները, ձևերը, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերը, ծրագրամեթոդական գրականությունը, արատաբանության նորագույն նվաճումները,
3) աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները:
3. Որակավորման պահանջները`
Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-013187, 033-013187
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5
Վեբ կայք` meghri.am
Էլ. փոստ` meghri-mankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Վեբ կայք` www.meghri.am

Էլ. փոստ`