Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ԼԵհվազի և Վարդանիձորի մասնաճյուղերում երաժշտության դաստիարակի /երաժշտական ղեկավարի/ /0,25 Լեհվազ, 0,25 Վարդանիձոր, Ընդհանուր՝ 0,5 դրույք/ թափուր հաստիքը համալրելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին

26.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ թիվ 08-Ն կարգ

Համաձայն ԿԳՍՄ 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն հրամանի՝
<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<ՄԵղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ -ի Լեհվազի և Վարդանիձորի մասնաճյուղերում երաժշտության դաստիարակի /երաժշտական ղեկավարի/ պաշտոնի համար՝ ընհանուր 0.5 դրույքով: Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 27.12.2022թ թիվ 139-Ա որոշման սահմանվել է 104697 /առանց հարկումի/ ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 26.05.2023թ:
Մրցույթի նախանկան օր է սահմանվում 31.05.2023թ:
Անհարաժեշտ է ներկայացնել ստորև ներկայացված փաստաթղթերը
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի /երաժշտական ղեկավարի/ գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի /երաժշտական ղեկավարի/ պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

1. Պաշտոնային պարտականությունները`
1) նպաստում է երեխայի երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական գործունեության զարգացումը.
3) ապահովում է այդ հարցերում նախադպրոցական հաստատության մասնագետների և ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) համագործակցությունը.
4) որոշում է մանկավարժական գործունեության ուղղվածությունը` ըստ երեխաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների, այդ նպատակի համար օգտագործելով երեխայի զարգացման բոլոր հնարավորությունները.
5) երաժշտության դաստիարակը (երաժշտական ղեկավարը) կրթական ծրագրին համապատասխան, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է երեխաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
6) խթանում է երեխաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.
7) համակարգում է նախադպրոցական ուսումնական հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.
10) իրավասու է՝
ա. ընտրել և կիրառել երաժշտական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.
դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.
11) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին։
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկան, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման պահանջները`
նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-013187, 033-013187
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5
Վեբ կայք` meghri.am
Էլ. փոստ` meghri-mankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Վեբ կայք` www.meghri.am

Էլ. փոստ`