Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքիԳլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

27.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքիԳլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 52 500 /հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ աշխատավարձով։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթը կկայանա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը 12։00-ին,բանավոր փուլը նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։00-ինՀայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ,Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր 33-րդ փողոց, 2-րդփակուղի,շենք 2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են2023 թվականի ապրիլի 25-ից ամեն օր ժամը՝ 09:00-ից 16։30-ը, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թվականիմայիսի 24-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179
Տնօրեն՝ Իդա Նազարյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , Գլաձոր բնակավայր 33 փողոց , 2 փակուղի, 2 շենք

Հեռ..` +37493690179

Էլ. փոստ`