Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏ ՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ, ՄԵԹՈԴԻՍՏԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

02.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
ՀՀԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի N08-Ն որոշում

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի <<Քանաքեռավանի մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ում ֆիզկուլտ հրահանգչի ՝ 0.5 դրույքաչափով, մեթոդիստի` 0.5 դրույքաչափով և պարուսույցի` 0.5 դրույքաչափով թափուր աշխատատեղերը համալրելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել վերոնշյալ պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի N 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա հունիսի 06 -ին՝ ժամը 13։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի <<Քանաքեռավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում:
Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գ. Քանաքեռավան, 12փ. 1շ. ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 02.05.2023թ.- 30.05.2023թ. ներառյալ, ամեն օր ժամը 10:00-17:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գ. Քանաքեռավան, 12փ. 1շ. ։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93220994
Տնօրեն ժպ՝Հասմիկ Մովսիսյան
Աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գ. Քանաքեռավան, 12փ. 1շ. ։

Հեռ..` +374 93220994

Էլ. փոստ`