Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարությունյան

17.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2023թվականի N 0888-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի փետրվարի 28-ին ներկայացված թիվ 8 զեկուցագրի արդյունքում պարզվել է որ քաղաքացի Հովհաննես Սաժումյանն ունի իրեն պատկանող փոխադրամիջոցի գծով չվճարված հարկային պարտավորություններ։
Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 03-ին թիվ 0733-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ա/ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 28.02.2023 թվականին ներկայացված թիվ 8 զեկուցագիրը:
բ/ Հանձնաժողովի 23.03.2023 թվականի թիվ 29/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացի Հովհաննես Սաժումյանն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 07.03.2023թ. փոստային առաքանի թիվ՝ 21980808) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, սակայն ծանուցումը ստանալը հավաստող փաստաթուղթ հանձնաժողովը չի ստացել:
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում /վարույթի մնացյալ ժամկետում/ հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը կասեցնել:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Հովհաննես Սաժումյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՄԱՐՏԻ 24
ք.Մեծամոր
տ

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`